Փարիզում ձերբակալել են երկու կնոջ պատանդ վերցրած տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի իրավապահ ուժերը տղամարդու են ձերբակալել, որը երկուշաբթի երկու կնոջ էր պատանդ վերցրել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան: Վերջինս շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքային ոստիկանությանը և հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան դանակով զինված տղամարդը երկու կնոջ էր պատանդ վերցրել Փարիզի արևելյան շրջանում գտնվող խանութներից մեկում: Ոստիկանությունը կատարվածը չի դիտարկում որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ: Տեղի ժամանակով կեսգիշերին (երևանյան 03:00) իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներից մեկին, իսկ երկրորդին տղամարդն ինքն է ազատ արձակել ձերբակալությունից առաջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



