ՌԴ, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներն Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված հստակ քայլերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:
«Բանակցություններ ենք վարել թուրքական պատվրակության հետ: Մինչ այդ, բանակցել էինք իրանական պատվիրակության հետ: Կառուցողական զրույց ենք ունեցել բոլոր հարցերով»,- ասել է վերջինս:
Նրա խոսքով՝ քննարկվել է իրավիճակի կայունացման հարցը, որպեսզի հրադադարի պահպանման նորմալ ռեժիմ պահպանվի: «Դա առնչվում է և՛ Իդլիբին, և՛ հարավին, այդ թվում՝ հյուսիում գտնվող թուրք-սիրիական սահմանին, որտեղ վերջերս նկատվում է մարտական բախումների ակտիվացում»,- հավելել է Լավրենտևը:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել են Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում: