Բելառուսում թույլատրվել է երեխաներին 12 տարեկանից պատվաստել COVID-19-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 27-ից թույլատրել է 12-17 տարեկան երեխաներին պատվաստել COVID-19 կորոնավիրուսի դեմ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Բելառուսի առողջապահության նախարարությունը թույլատրել է երեխաներին պատվաստել COVID-19 վարակի դեմ։ 12-17 տարեկան երեխաները կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասվում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայության Telegram-ի ալիքում։
Նշվում է, որ պատվաստումների քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերի 27-ից։ Պատվաստման համար առաջարկվում է չինական արտադրության Vero Cell պատվաստանյութը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



