ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։
ԱՀԿ տնօրենը կոչ է արել հետաձգել ամանորյա զանգվածային միջոցառումները՝ դա համարելով բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ «Ավելի լավ է չեղարկել տոները, քան կորցնել կյանքը։ Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել մեր ընկերների եւ ընտանիքի հետ, սակայն բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքին»,-ասել է Հեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ COVID-19 պանդեմիան կավարտվի 2022 թվականին։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մինչեւ հաջորդ տարվա կեսերը մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



