Թբիլիսիում Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում։
InterpressNews-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի է ունենում «Միացյալ ազգային շարժման» ցույցը, որի կարգախոսն է՝ «Ազատություն Միշային»։
Ցուցարարները ձեռքներին «Իմ նախագահ, շնորհավոր ծնունդդ, մի հանձնվիր» գրությամբ պաստառներ ունեն։
Ռուսթավելի պողոտայում, Վրաստանի խորհրդարանի շենքի հակառակ կողմում, հարթակ է տեղադրվել, որտեղից ելույթ ունեցողները՝ քաղաքական առաջնորդները, դիմում են ցուցարարներին։
Ինչպես InterpressNews-ին հայտնել է «Ազգային շարժման» անդամներից Նուգզար Ցիկլաուրին, քաղաքացիական բողոքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հետապնդումները չեն ավարտվել, իսկ այժմ առաջին պահանջը Միխայիլ Սահակաշվիլիի ազատ արձակումն է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



