ԱՊՀ-ի երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա, սովորական, դեմ առ դեմ ձևաչափով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթանաժողովը, որը պլանավորված է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, պատրաստվում է սովորական, դեմ առ դեմ ձեւաչափով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իրոք, նախապատրաստվում է նախագահների անձնական հանդիպումը»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են տեղի ունենալ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



