Ձկնորսները գանգերով լի սպորտային պայուսակներ են գտել (լուսանկար)
ՖՈՏՈԿալինինգրադի մարզում՝ Պրեգոլյա գետի ափին, երկու ձկնորսներ երկու սպորտային պայուսակ են հայտնաբերել՝ ներսում մարդկային գանգերով։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Տղամարդիկ դիմել են ոստիկանություն, Քննչական կոմիտեի Կալինինգրադի բաժանմունքում հետաքննություն է սկսվել, ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես գրում են լրագրողները, ամենայն հավանականությամբ ձկնորսների ձեռքում են հայտնվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների աճյուններ, որոնցից ազատվել են զոհված մարտիկների գերեզմաններ փորողները: Նրանք գանգերը չէին կարող վաճառել, ուստի պարզապես դեն են նետվել դրանք։
Ալիքը նշում է, որ գանգերից մեկը ներկված է եղել արծաթյա ներկով, մյուսը՝ թերթով փաթաթված, ևս չորսը եղել են կպչուն ժապավենով կապկպված։

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



