Պուտինը կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր մակարդակ ունի. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր մակարդակ ունի: Այս տեղեկությունը հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա հենց նոր է վերապատվաստվել, նաև մասնակցել է քթի կաթիլային պատվաստանյութի փորձարկմանը: Ուստի, հուսով եմ, որ սա պաշտպանության բավարար մակարդակ է»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ վերապատվաստման հաջորդ օրը պատվաստվել է COVID-19-ի դեմ քթի կաթիլային պատվաստանյութով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



