Թուրք նախարարն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները: Ինչպես գրում է ekhokavkaza.com-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայօղլուն։
Նա նշել է, որ թռիչքները կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն այժմ ավարտում է նախապատրաստական աշխատանքները։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսվեն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



