«Հրապարակ».Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆԴեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն եւս այստեղ ուներ թեկնածու։ Քվեարկության մասնակիցների 43,81%-ն իր ձայնը տվել էր Նորայր Սարգսյանին, 28,63 %-ը՝ ՔՊ-ին, «Հանրապետությունը»10,21 % էր ստացել, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, ՀՅԴ-ն՝ 4,52 %։ Չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ կրկնվեր Գյումրու սցենարը, սակայն Նորայր Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ՀՅԴ-ի ու «Հզոր համայնքի» աջակցությամբ 8-րդ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին կամ չկարողացավ օգնել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



