Լեհաստանում Լուկաշենկոյի դեմ հայց է ներկայացվել՝ ցեղասպանության մեղադրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհ փաստաբան Տոմաշ Վիլինսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ հայց է ներկայացրել Վարշավայի ազգային դատախազություն՝ ցեղասպանության մեղադրանքով, գրում է gazeta.ru-ն՝ տեղի WYDARZENIA w INTERIA հրատարակությանը հղումով:
Խոսքը տվյալ դեպքում Բելառուսի այն քաղաքացիների մասին է, որոնք չեն աջակցում Լուկաշենկոյի քաղաքականությանը, և Իրաքից անօրինական միգրանտներին, որոնք կուտակվել են լեհ-բելառուսական սահմանին։
Բացի այդ, իրավապաշտպանը բելառուս առաջնորդին մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների, պետական ահաբեկչության ու խտրականության համար։ Վիլինսկու խոսքով՝ ինքը հայցի մեջ ապացույցներ է ներկայացրել Բելառուսի իշխանությունների պատվիրած սպանությունների վերաբերյալ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



