Աշոցքում և հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք. ջերմաստիճանը կհասնի -32...-34 աստիճան ցրտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՊՈԱԿ-ը ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։
«Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի»,- ասված է գրառման մեջ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



