Գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների․ Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օրեր առաջ գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների։
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-նշեց Փաշինյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



