Փաշինյանը և Ալիևը նորից կհանդիպեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 28–ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Լրագրողը առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Այո, մասնակցելու եմ, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի», – հայտարարեց Փաշինյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ պաշտոնական բանակցության առաջարկ, համենայնդեպս, այս պահին դեռ չեն ստացել։
«Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ, բայց որևէ շփում միանշանակ կլինի, բայց ոնց, տեղում կերևա՝ ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ընդգծեց ՀՀ վարչապետը։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



