Սեբաստիան Կուրցն աշխատանքի կանցնի Միացյալ Նահանգներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը 2022 թվականի հունվարի վերջին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ աշխատելու մասնավոր ընկերությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Österreich-ին հայտնել է Կուրցի մերձավոր շրջանակից անանուն աղբյուրը:
Ավստրիայի նախկին կանցլերն աշխատելու է ներդրումների ոլորտում՝ տարեկան 500 հազար եվրո եկամուտով:
Սեբաստիան կուրցը դեկտեմբերի 2-ին հայտնել էր քաղաքականությունից հեռանալու մասին: Հոկտեմբերին նա թողել էր պաշտոնը՝ իր դեմ կաշառակերության և վստահությունը չարաշահելու մեղադրանքով տարվող հետաքննության պատճառով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



