14-ամյա հայ գեղասահորդուհին պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիտբերգեր է արել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել մրցումներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի կատարման ժամանակ։
Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։
Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։
Ավելի վաղ 14-ամյա Ադելյա Պետրոսյանը Պերմում ընթացող Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ քառակի ռիտբերգեր ցատկ էր կատարել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



