Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման հարցով տեղի կունենա Մոսկվայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ ավիաչվերթները Ստամբուլի և Երևանի միջև կբացվեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



