Պատրաստվեք նոր համաճարակների․ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկայիս համաճարակը մարդկության համար վերջինը չի լինելու, հետևաբար անհրաժեշտ է պատրաստ լինել նորերի ի հայտ գալուն, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«COVID-19-ը չի լինելու վերջին համաճարակը, որին կբախվի մարդկությունը։ Մինչ մենք լուծում ենք ներկայիս առողջական ճգնաժամը, մենք պետք է պատրաստվենք հաջորդին»,- գրել է նա իր Twitter-ի իր էջում։
Գուտերեշը նաև ընդգծել է, որ հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին և անհրաժեշտ ներդրումներ կատարել։
2021 թվականին համաճարակների կանխարգելման խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դեկտեմբերի 27-ը սահմանվում է հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



