Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կառավարությունը, հաշվի առնելով Կորոնավիրուս Covid-19-ի Omicron շտամով պայմանավորված իրադրությունը, որոշում է կայացրել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Այսպիսով՝ անորոշ ժամանակով դադարեցվել է երկու երկրների միջև ավտոճանապարհային կապը:
Այս մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ որոշման՝ Իրանի սահմանները 15 օրով փակ կլինեն նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Նորվեգիայից ժամանող այցելուների համար։ Իրանը նաև երկարաձգել է Հարավային Աֆրիկայի և հարևան երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվող արգելքը:
Հիշեցնենք, որ շուրջ 131.000 մարդ Իրանում մահացել է Covid-19-ի պատճառով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



