ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը ռազմական կցորդների եւ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր փաստաթղթերում, այդ թվում՝ 2019 թվականի ռազմավարության մեջ, ուղղակիորեն ՌԴ-ն անվանում է «կոալիցիոն անվտանգությանը սպառնացող վտանգների» հիմնական աղբյուր։
Միաժամանակ, Ֆոմինը նշել է, որ դեռ ուժի մեջ է Հռոմի հռչակագիրը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն միմյանց հակառակորդներ չեն համարում։ Կողմերը դա հաստատել են 2010 թվականին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



