Երևան, 18.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շեշտադրումներ, որոնք առավել առարկայական են ի ցույց դնում այս իշխանություների տոտալ ձախողումն ու առկա ծայրահեղագույն վիճակը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանի ուսերին են ծանրացած բազմաթիվ ներքին ու արտաքին բազմաթիվ հիմնախնդիրներ։ Եվ, ըստ այդմ էլ, անցնող տարին բարդ էր և փորձություններով լի։ 2021 թվականի ընթացքում հնարավոր չեղավ բարելավվել Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, դեռ ավելին՝  Հայաստանը նույնիսկ ընդունակ չէ ապահովել իր սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ուր մնաց, որ կարողանա կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունները։

Այնպես որ, պատահական չեն այն անհանգստությունները, որ այսօր մենք կանգնած ենք պետականություն կորցնելու վտանգի առաջ։ Եվ իրավիճակի «դիագնոզը» ներկայացնելու և հնարավոր ելքերը ցույց տալու տեսանկյունից առանձնապես ուշագրավ են երկրորդ նախագահ Քոչարյանի՝ տարեվերջյան ասուլիսի ընթացքում ներկայացրած փաստարկները։ Ընդ որում, երկրորդ նախագահը Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը գնահատեց բոլոր կողմերից՝ սոցիալ-տնտեսականից սկսած, աշխարհաքաղաքական գործընթացներից վերջացրած։

Սոցիալ-տնտեսական իրավիճակի մասով Քոչարյանը փաստեր ներկայացրեց, որ մեր տնտեսությունն այնքան վատ վիճակի մեջ է, որ նույնիսկ նախահամավարակային իրավիճակին, այսինքն՝ 2019 թվականի ցուցանիշներին չենք հասել։ Եվ չնայած երկրում մարդկանց եկամուտները անշեղորեն նվազում են, կենսամակարդակը՝ իջնում, իսկ աղքատների թիվը՝ օրեցօր ավելանում, սակայն իշխանության ներկայացուցիչները դեռևս շարունակում են ուռճացված ու շատ հաճախ ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնել, վայելել իրենց պարգևավճարներն ու գործուղումները։ Եվ պատահական չէ, որ ինչպես երկրորդ նախագահը, այնպես էլ տարբեր փորձագետներ ընդգծում են, որ այս տարվա ընթացքում աղքատների ու հարուստների միջև բևեռացումը միայն խորացել է, հանրությունը հուսալքության մղձավանջից դուրս չի եկել, իսկ շատերն էլ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Իսկ անբարենպաստ տնտեսական վիճակն անկասկած իր արտացոլումն է ունենալու նաև երկրի զարգացման ընդհանուր տեմպերի վրա։ Դրա համար էլ Քոչարյանը  հատուկ ծանրացավ այնպիսի առարկայական ցուցանիշների վրա, ինչպիսիք են պետական պարտքի շեշտակի ավելացումն ու գնաճի այնպիսի մակարդակը, որը աշխատավարձերի ու կենսաթոշակների ինդեքսավորման անհրաժեշտություն է առաջ բերել։

Իսկ անվտանգային ոլորտի հետ կապված՝ գաղտնիք չէ, որ իշխանություններն արդեն վարպետացել են բանակը կազմաքանդելու գործում։ Բայց բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ անգամ պարտությունից հետո այդ քաղաքականությունը նույն տեմպերով շարունակվում է։  Թերևս նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կազմաքանդում է հայկական բանակը, որպեսզի այս ինստիտուտը լուրջ սպառնալիք չդառնա Փաշինյանի անձնական իշխանության համար։ Հենց այդպիսի քաղաքականության շրջանակներում պետք է դիտարկել ​​մեկ տարվա ընթացքում պաշտպանության 3 նախարարի և գլխավոր շտաբի 2 պետի փոփոխությունը։ Իսկ ռազմական առումով Հայաստանի թույլ լինելը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Ուստի պատահական չեն Քոչարյանի ներկայացրած այն հիմնավորումները, որ իշխանությունն այդպիսով ոչ թե մեր երկրի շահերն է առաջ տանում, այլ անուղղակիորեն ծառայում է այլ երկրների շահերին։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին, ապա Քոչարյանը ևս կիսում է այն մտահոգությունները, թե գործող իշխանություները փորձում են ձեռքերը լվանալ Արցախից ու հիմնահարցը գցել ռուսների գրպանը։ Ըստ երկրորդ նախագահի, դրանով է պայմանավորված, որ իշխանությունները փորձում են սահմանների դելիմիտացիայի գնալ, քանի որ դելիմիտացիան, մեծ հաշվով, նշանակելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Ստացվում է, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը, վկայակոչելով իր տարածքային ամբողջականության ճանաչումը, կարող է իրեն իրավունք վերապահել փակել Լաչինի անցակետը կամ մաքսակետ տեղադրել, տեղաշարժի համար խոչընդոտներ ստեղծել և այլ քայլերի դիմելու միջոցով փակել Արցախի հարցը։ Ուստի, այդպիսի սցենարը բացառելու անհրաժեշտությամբ է պայմանավորված, որ երկրորդ նախագահն ընդգծեց, որ դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիա չունենալն է, այսինքն՝ ներկա իրավիճակում սահմանազատմանը փաստաթղթային ձևակերպում չտալը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը կարող է վկայակոչել, որ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավոր չէ սահմանազատում իրականացնել։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Քոչարյանը նկատեց, թե Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջև՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառյալ՝ Ղարաբաղը, 7 շրջանների անվերապահ վերադարձ և Ցեղասպանության ճանաչման հետ կապված էնտուզիազմ չդրսևորելը։ Բայց, ի տարբերություն իր կառավարման ժամանակաշրջանի, գործող իշխանությունները հայտարարում են, թե առանց նախապայմանների են հարաբերությունները կարգավորում, սակայն, ըստ էության, կատարում են թուրքական նախապայմանները։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, բացի Արցախի 7 շրջաններից, Ադրբեջանին բոնուսով հանձնել են Շուշին ու Հադրութը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թողել են Հայ դատի գրասենյակների վրա, իսկ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու համար 2016-ից այլևս չկա նույնիսկ տեսական տարբերակ։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները կատարյալ ձախողվել են։ Ուստի տրամաբանական է, որ Փաշինյանի կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է իր ներուժը և դիմագիծը ու նույնիսկ բեռ է դարձել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար։ Դրանով է պայմանավորված, որ մեր օրակարգի փոխարեն միայն թուրք-ադրբեջանական օրակարգն է առաջ մղվում։

Ամփոփելով՝ հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ասուլիսի ընթացքում Քոչարյանն անդրադարձավ նաև անելիքներին և հստակ ընդգծեց, թե պատակերացնում է իրավիճակից դուրս գալու ելքերը, իսկ իշխանություներին հեռացնելու համար զանգվածային ընդվզումներ են պետք, սակայն դրա պահը դեռ չի հասունացել։  Եվ որպեսզի պայքարն ինքնանպատակ չլինի, պետք է պատրաստված լինել այդ ճանապարհին։

Արթուր Կարապետյան

Մեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավարը կլինի Երևանում Արտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելՔարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավnրանք, անհանդուրժողականություն, բռնnւթյուն քարոզող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան Կարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքԵրևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան արարողությունից հետո վիճել է նրա մյուս ընկերների հետ, վիրավոր կաՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ Ասում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն ԱշոտյանՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԻրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Կաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Սևանա լճի մակարդակը մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Շիրակի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել ​ Սա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Սառը հոսանքները մոտենում են Հայաստանին․ կցրտի Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա ԿոստանյանՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. ՉալաբյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Սյունիքի մարզում. հերթական կանգառը՝ Գորիսում էրԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էԱդրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը 42-ամյա տղամարդը դանակահարել է կնոջը՝ կատակի պատճառով Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանսկան մշակույթի» մասին. Արման Աբովյան Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրելԸնտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ ԿարապետյանԹեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասին Ունենք Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական փաստաբան, ժամանակավոր Հայաստանի վարչապետ աշխատող, որը արդարացնում է այդ արարքները․ Նաիրի Սարգսյան