Կհետևեմ, որ հստակ ձևակերպվեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունների փաստագրումները. Ֆրանկ Փալոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը վերջերս ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին:
«Ազգային պաշաատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Ես կհետևեմ, որ անհրաժեշտ զեկույցները հստակ ձևակերպվեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:
Նախագահ Բայդենը վերոնշյալ օրենքը ստորագրել է երկուշաբթի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



