Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լևոն Պաչաջյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։

«Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը, պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում , բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

21 տարի շարունակ, ամենատարբեր մակարդակներում հանդես եմ եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել եմ Հայաստանի վեցակի Չեմպիոն, երեք անգամ հաղթել եմ Հայաստանի Հակոբ Տոնոյանի անվան Սուպեր Գավաթը և բախտ եմ ունեցել մեկ անգամ գլխիս վերևում պահել Հայաստանի գավաթը:

2003-ին լավագույն կիսապաշտան իսկ 2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն եմ արժանացել,որի համար անչափ շնորհակալ եմ և հպարտ:
Արտերկրում էլ հաղթել եմ տարբեր մակարդակների առաջնություններում, ճանաչվելով ակումբի (Սանաթ-Նաֆթ) տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և առաջնության («Լինշոպինգ Սիթի», Շվեդիա, Երկրորդ Դիվիզոն) լավագույն կիսապաշտպան:

Խաղացել եմ բոլոր տարիքային (17/19/21) Հավաքականներում իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում դա՝ իմ երկրի, Հայաստանի Ազգային Հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել Հավաքականում , խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինս, նպաստելու մեր Ազգային Հավաքականի հաջողությանը:

Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին,սկսած իմ առաջին մարզիչներ Ռոբերտ Մուրադյանից, Պավել Փաչաջյանից, Հակոբ Անդրասյանից, Ազատ Մանգասարյանից մինչև Միխայ Ստոյկիցա, Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Պետրոսյան, Յան Պորտերֆիլդ, Վարդան Բիչախչյան, Մագնուս Պերսոն, Մելկե Ալան և այլն…

Ու ամենակարևորը՝ հատուկ շնորհակալություն ընտանիքիս, հորս գլխավորությամբ, մորս, կնոջս, երեխաներիս , ովքեր մինչև վերջին պահը աջակցել, սովորեցրել, պայքարել, քննադատել, գովեստի խոսքեր են ասել և միշտ ուզեցել են ինձ ուժեղ տեսնել: Իմ վերջին տարիների ֆուտբոլ խաղալու համար իմ ընտանիքին եմ պարտական:

Ֆուտբոլն ինձ համար առանձնահատուկ է նաև այն բանի համար, որ ինձ տվել է ընկերներ, ովքեր ժամանակի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում,ովքեր օգնել և օգնում են ինձ ամենադժվար պահերին և մինչև հիմա իմ կողքին են և միշտ էլ կլինեն, ինչպես որ ես եմ նրանց կողքին:
Հպարտ եմ ձեզանով ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում:

Եվ ամենավերջում, շնորհակալ եմ Հայ երկրպագուներին, ֆուտբոլի երկրպագուներին, ովքեր հիշում են և երկար տարիների ընթացքում չմոռանալով իմ խաղը, միշտ աջակցել են և գովեստի խոսքերով ոգևորել են ինձ: Նաև շնորհակալ եմ ինձ քննադատողներին, որոնց խոսքերը նույնպես ձևավորել են առաջ գնալու իմ բնավորությունը: Շնորհակալ եմ բոլորիդ:

Այսքանով եզրափակեմ իմ խոսքը որպես ֆուտբոլիստ և հիմա կտրուկ փոփոխության եմ գնում՝ չբարձրաձայնելով իմ հետագա անելիքները»,- գրել է Պաչաջյանը։

Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց