Վրաստանում օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել, դեկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Երկուսը տեղում մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։
Հեռուստաալիքը նշում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



