Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը. ինչ է նշվում Բայդենի ստորագրած օրենքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.

Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա

Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը

Ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»

Փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները

Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի

Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց

Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը

Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես.

թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և արգելված զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի դեմ

Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ Որոշ ժամանակ գազ չի լինի Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Անփոխարինելի օգնական խոհանոցում. ինչպես և ում կողմից է այն ստեղծվել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Նախագահական երեք ընտրություն Հայաստանում. «Փաստ»Խնդրում ենք թոշակառուներին մինչև մարտի 1-ը քարտեր ձեռք բերել, այլապես պիտի առաքենք տուն․ Թորոսյան Հունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ»Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է Ինքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ»Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք Քերոբյան«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանՄի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»Գերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Երևանում պարեկը վրաերթի է ենթարկվել (տեսանյութ) Յոթերորդ դասարանի աշակերտը դպրոցում դանակով հարձակվել է դասընկերոջ վրաԻնչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»Կիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս են երեկվա կրակnցներից տուժած քաղաքացիները. մանրամասներ Բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանՍարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալ «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»Աղոթք երեխաների համար«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»АТР-500. Ալկարասը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ Ուկրաինայում մեկնաբանել են ԶՈւ հնարավոր նոր հարձակման ծրագրերը Ավստրիայում ՀՀ դեսպանը Վերներ Ֆասլաբենդին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP նախագիծը Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն Լևիթ Իրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տուն