Օրվա բաղադրատոմսը. սմբուկով գլանակներ
ԼԱՅՖՍմբուկով գլանակներ
Բաղադրությունը`
2 հատ սմբուկ
150 գրամ ապխտած միս
300 գրամ լոլիկ
150 գրամ գազար
Աղ
Բուսայուղ
Պատրաստման եղանակը`
Սմբուկը հորիզոնական կտրել 3-5 մմ հաստությամբ, 30 ր. թողնել աղաջրի ,մեջ, այնուհետև հանել և լվանալ։ Լոլիկները մանր կտրտել, գազարն անցկացնել քերիչով, ապխտած միսը նույնպես կտրտել։ Գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել լոլիկը, աղ և թեթևակի տապակել։ Սմբուկները նույնպես տապակել բուսայուղի մեջ, դնել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը լավ քամվի։ Սմբուկների վրա գդալով լցնել գազարի և լոլիկի խառնուրդը, այնուհետև ապխտած միսը և ռուլետի նման փաթաթել։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



