Անելիքը շատ է, ժամանակը` քիչ. Արթուր Ալավերդյան
ԲԼՈԳ«Ապագա Հայկականը» ծրագրի համահիմնադիր, «Սոլարոն» ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Անցավ հերթական տարին… Շատ կուզենայի ամփոփելով ու հետ նայելով բազում դրական առաջընթացներ արձանագրել, սակայն այս տարի այդպես չեղավ:
Մենք այդպես էլ իրականությունից կտրված մնացինք, երկրի գլխավոր խնդիրներն էլ՝ չլուծված։
Այսուհետ վայրկյանը վատնելու իրավունքը մենք կորցրել ենք. մեր անելիքը շատ է, ժամանակը՝ քիչ։
Ուզում եմ, որ 2022-ին վերջապես զարթնենք այս թմբիրից, շարունակ կրթվենք ու սուս ու փուս գործ անենք։
Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ամեն օրը երկրում մի բան փոխելու սկզբունքով շարժվի: Միայն այդ դեպքում հաջորդ տարին ամփոփելիս դրական փոփոխությունները գնահատելու հնարավորություն կունենանք։
Շնորհավո՜ր ամանոր և սուրբ ծնունդ:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



