Մոնղոլիայում վթարի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, օդաչուն մահացել է, 10 մարդ վիրավոր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոնղոլիայում ուսումնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:
Հաղորդվում է, որ վթարի ժամանակ օդաչուն մահացել է, եւս 10 մարդ վիրավորվել է:
Աղբյուրի փոխանցմամբ, ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղղաթիռը, հնարավոր է, փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն դա նրան չի հաջողվել: Այդուհանդերձ, աղետի կոնկրետ պատճառները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ Մոնղոլիայի զինվորականները հետաքննություն են սկսել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



