Հայաստանը դիվանագիտական ճակատում 2021-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայ-ադրբեջանական հարաբերություններ, փոխվարչապետերի հանձնաժողովի ստեղծում, Փաշինյան-Ալիև հանդիպումներ. «Ազատությունն» ամփոփել է Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը 2021-ին:
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս չի մեկնել Արցախ: Ղարաբաղի անկախության օրը առաջին անգամ Հայաստանից միայն խորհրդարանականներ էին Ստեփանակերտում: Բաքուն անգամ այդ ոչ բարձր մակարդակի այցերն էր քննադատում: Տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջան փոխանակում էին աճյուններ, գերիներ` ականապատման քարտեզների դիմաց:
Տարին Երևանն ու Բաքուն փակում են սկզբունքային երկու հարցում՝ ճանապարհների ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի շուրջ չհաղթահարված տարաձայնություններով: Բաքուն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, Երևանը՝ վերսկսել բանակցությունները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



