Թալիբները հայտարարել են, որ 80%–ով ավարտել են հարյուրհազարանոց նոր բանակի ստեղծումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էնայաթուլլա Խավարիզմին հայտարարել է, որ թալիբները 80%-ով ավարտել են 100 հազար մարդուց բաղկացած բանակի կազմավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերին Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդինը Al-Jazeera հեռուստաալիքին ասել էր, որ թալիբները պատրաստվում են 150 հազար մարդ ներգրավել աֆղանական նոր բանակում:
Ինչպես նշել է Խավարիզմին, աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է 20 հոգանոց նորաստեղծ կոմիտեն:
Դրա հետ մեկտեղ թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց աշխատանքն են վերսկսել այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք գերատեսչությունում են ծառայել մինչ «Թալիբանի» իշխանության գալը։
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
*«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



