Երևան, 10.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունվարի 5-ից։

Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։

Թրամփը սպառնալիքի ալիք է բարձրացրելՀՀ իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը. Շարմազանով Վարորդը վրաերթի է ենթարկում երկու տարեկան երեխայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվեՄահացել է Անուշ Ավետիսյանը Շարունակում ենք այցելել Հայաստանի համայնքներ՝ հասկանալու բնակիչների առօրյա խնդիրները. Նաիրի ՍարգսյանԵթե առաջիկա ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կա մեծ շանս, որ ընտրությունների շեմին ունենանք փոփոխությունների պատրաստ, իր քվեի արժեքն իմացող հասարակություն. Վահե Հովհաննիսյան Մի տուր երեխայիդ այս դեղահաբը, եթե ունի բարձր ջերմությունԱյն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրա«Թալանը պիտի հետ տան, թալանը պիտի խլենք»... սա իշխանական պրոպագանդայի մի մասն էՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըԳիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Անհայտ անձինք հшփշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար․ Աբրահամյան Ձյան բացակայությունը վտանգավոր է առողջության համար․ պարզաբանում են բժիշկներըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Մանուկների համար աղոթքԱվելի քան 150 ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Հայաստանը Մեսին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՄԼՍ-ի լավագույն խաղացող Time ամսագիրը ԴիԿապրիոյին անվանել է 2025թ. տարվա արտիստ ՉԼ․ «Բավարիան» պարտության մատնեց «Սպորտինգին» (տեսանյութ) Կիևի ավելի քան 70%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները «Եթե այն ժամանակ մտածեի այնպես, ինչպես հիմա եմ մտածում, ավելի շատ ժամանակ կանցկացնեի գյուղում ու ծնողներիս կողքին». Ռաֆայել Երանոսյան Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ՉԼ․ «Ինտերի» եւ «Լիվերպուլի» մեկնարկային կազմերը Արտակարգ դեպք․ Մալիշկայում հրդեհ է բռնկվել բակում կայանված Ford-ում ՀՀ-ն ու Ադրբեջանը մտածում են՝ ինչպես խաղաղությունը բերել տարածաշրջան․ Արմեն Գրիգորյան Հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը. Մատենադարանի տնօրինություն Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան․ պատասխան չկա Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց Զգուշացեք․ նոր ֆինանսական բուրգ է տարածվում Արման Ծառուկյանը զիջել է դիրքերը․ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը Ադրբեջանում տիրող իրավիճակն արտացոլում է մամուլի ազատությանը սպառնացող լուրջ վտանգը նախկին ԽՍՀՄ երկրներում. RSF «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ո՞րն է պատճառը Մոսկվային մոտենալիս խոցվել է այսօր արդեն չորրորդ անօդաչու թռչող սարքը Իրանը ԱԷՄԳ-ին մեղադրել է միջուկային ծրագրի նկատմամբ կանխակալ և քաղաքականացված մոտեցման մեջ Լևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերը 32-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց Վթար է․ գազ չի լինելու Ռուսաստանը բանակցություններում առավելություն և ավելի ուժեղ դիրք ունի. Թրամփ «Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու