Բարսելոնայի նախագահ. Մտադիր չենք հանդիպել Դեմբելեի գործակալի հետ. նրանք գիտեն մեր դիրքորոշումը
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մաթեու Ալեմանին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ նոր հանդիպումներ ունենալ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ներկայացուցիչների հետ, որի պայմանագիրն ակումբի հետ մրցաշրջանի վերջում ավարտվում է.
«Ուսման Դեմբելեի և նրա գործակալի հետ հանդիպում նախատեսված չէ: Նրանք գիտեն մեր դիրքորոշումն ու «Բարսելոնայի» որոշումը: Մենք չենք կարող այս հարցը շատ երկար ձգձգել:
Սպասում ենք, որ Դեմբելեն վերջնական պատասխան տա մեր առաջարկին»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Դեմբելեի ներկայացուցիչը «Բարսելոնային» պահանջներ է ներկայացրել նոր պայմանագրի շուրջ, այդ իսկ պատճառով բանակցությունները ձգձգվում են:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



