Մանչեսթեր Յունայթեդը Լինգարդին չի թողնի ձմռանը տեղափոխվել Վեսթ Հեմ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը չի հեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիացի ֆուտբոլիստ վերադարձով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», բայց մանկունիացիներըւ պատրաստ չեն նրան բաց թողնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակի իրենց հիմնական մրցակիցներից մեկի կազմ: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
29-ամյա Լինգարդը 2021 թվականի հունվարից հունիս ամիսներին է հանդես եկել «Վեսթ Հեմի» կազմում՝ անցկացնելով 16 հանդիպում, դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



