Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմանամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն էր, ի՞նչ կապ ունի` ով է բանագնացը կամ արտգործնախարարը․ ամբողջ կեղտոտ խաղը Փաշինյանի ձեռքում է. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական սպառնալիքը ո‘չ Թուրքիան է, ո’չ Ադրբեջանը, ո‘չ գեոպոլիտիկ տեկտոնիկ լարվածությունը, մեր հիմնական սպառնալիքը այն է, որ մեզ այս փոթորկալից, շատ վտանգավոր ժամանակներում  շարունակում է ներկայացնել այն անձնավորությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գործեց բոլոր հնարավոր սխալները և հայկական երկու պետություններից թողեց այս հաշմված տարածքը։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն մնացել է այն մարդը, ում արտաքին ձախողված քաղաքականությունը բերեց 44-օրյա արյունալի պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն է թիվ մեկ սպառնալիքը արտաքին քաղաքականության բնագավառում։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի հիմնական ձախողումներին և սպառնալիքներին, ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մինչև 2018թ -ի ապրիլը արտաքին քաղաքականությունը ծառայել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրի ամրապնդմանը, 2018թ-ի մայիսի 8-ից, երբ իշխանազավթումից հետո  Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, արտաքին քաղաքականությունը փոխեց իր վեկտորը և փոխանակ ամրապնդեր մեր անվտանգային միջավայրը, սկսեց արագ նպաստել այդ միջավայրի քայքայմանը։ Այդ դրսևորումները մենք տեսանք ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, տեսանք, թե ինչպես եղավ  Արցախյան բանակցությունների դիտավորյալ տապալումը և պատերազմի համար Ալիևին հիմնավորումներ տալը, Հայոց ցեղասպանության խնդրի ուրացումը միջազգային հարթակներում, որը սկսվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինիս կարծիքով Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր այցեքարտը դարձրել էր ժողովրդավարությունը, ինչպես հայտարարել էր  2019թ-ի դեսպանահավաքի ժամանակ։ «Նախ մի կողմ դնենք այն, որ 2018թ-ից հետո Հայաստանում չի եղել ժողովրդավարություն, ոչ մի խելամիտ մարդ չի կարող մտածել, որ անգամ ժողովրդավարության դեպքում հնարավոր էր ապահովել մեր երկու պետությունների շուրջ անվտանգային միջավայրը։ Նիկոլի դիտավորյալ ձախողված արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ դրսևորումներ, որոնցից մեկը ԱԳՆ-ում կադրային փոփոխություններն են։ Նախարարությունում եղան մարդիկ, ովքեր չուզենալով կիսել այդ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, դուրս եկան։ Իհարկե նրանցից սպասելիքները ավելի շատ էին բացահայտելու համար, թե ինչպիսի կեղտոտ խաղեր է խաղացել Նիկոլը ԱԳՆ-ի միջոցով մինչև 44-օրյա պատերազմը, իսկ այդ կեղտոտ խաղերը շատ տեսանելի են եղել թե‘ Զոհրաբ Մնացականյանի ժամանակ, թե‘ Արա Այվազյանի ժամանակ։ Այսօրվա ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ելուստն է, նրա օրգանական շարունակությունը։ Նախարարի փոփոխությունը, հայ-թուրքական բանակցություններում բանագնացի ընտրությունը երկրորդական բաներ են։ Ինչ կապ ունի ով է բանագնացը կամ արտգործնախարարը, եթե մինչև հիմա ամբողջ կեղտոտ խաղը Նիկոլ Փաշինյանի մտքում և ձեռքերում է»։

Առանձնացնելով արտաքին քաղաքական հիմնական ձախողումները և անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո ինչ հիմնական առաջնահերթություններ կային, որ պետք է արվեր արտաքին բնագավառում, բայց չի արվել, Աշոտյանը թվարկեց.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կատարվել է ամեն ինչ, բացի 8-րդ կետից` ռազմագերիների փոխանակումը։ Նույն հայտարարության 9-րդ կետը կապված ապաշրջափակման գործընթացների հետ, նույնպես ձախողում է, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների փաթաթումը մեր վզին ևս ձախողումների շարքից է, իսկ Արցախյան բանակցություններում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ  հիմնարար սկզբունքների մասին խոսել են 2021թ-ի ապրիլին»։

Աշոտյանը ընդգծեց, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը   համեմատաբար ավելի լավ վիճակում էր, քան այսօր։

«Այն ժամանակ  Եվրոպական միությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է հիմքում լինեն հիմնարար սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդպիսի հայտարարություն արեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այսօր ո՞վ է գերտերություններից, միջազգային խոշոր ինստիտուտներից և դերակատարներից խոսում դրա մասին, ոչ ոք։ Նիկոլի վերջին խաղը  Արցախը ամբողջությամբ ռուսների և Ադրբեջանի հույսին թողնելն էր և դրա ապացույցը այն է, որ նա  մանիպուլյացիաներով վարկաբեկում է նախկին բանակցային գործընթացը և պրոադրբեջանական հայտարարություններ անում։ Ձախողումների հաջորդ կետը հետևյալն է ` հաջողվե՞լ է վերականգնել արժանապատիվ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իհարկե չի հաջողվել, մեզ չի հաջողվել նաև Արևմուտքի կան Եվրոպական կառույցների հետ ձևավորել օրակարգ, որով կարելի էր հավասարակշռել տարբեր աշխարհագրական շահեր։ Հայկական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն է եղել։  Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ անդամ դարձնելու գործընթացի մեկնարկին Հայաստանը որևէ կերպ պատրաստվո՞ւմ է սակարկել սեփական դիրքերը ի օգուտ մեր ազգային շահի, ակնհայտ է, որ ոչ։ Ժողովրդավարության ֆորումին գնալ մասնակցել և Ադրբեջանին ու Թուրքիային որևէ մեղադրանք չուղղելը ևս ձախողում է։ Հայաստանը չի օգտագործել իր միջազգային գործիքակազմը  պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու և Ադրբեջանին պատժելու համար։  Ռազմագերիների իրավունքները պաշտպանելու փոխարեն ԱԺ-ում ծաղրել են օմբուդսմենի զեկույցը և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա հերթական կեղտաջուրն է լցրել։ Հայաստանի այս մեկ տարվա արտաքին քաղաքականության ձախումների վերաբերյալ կարելի է դոկտորական պաշտպանել»։

Արմեն Աշոտյանը ընդգծեց` այս ձախողումները  ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են։

«Նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի լավ դիրքեր ունեինք, և եթե ժողովրդի անվան տակ չընտրվեր ժողովրդի գլուխը կերած վարչապետը, ապա մենք ավելի մեծ հեռանկարներ կունենայինք։ Ամեն պահի, երբ ստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հնարավորություն կլինի  ավելի լավ արտաքին անվտանգ միջավայր ունենալու»։

Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն