Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը. Արթուր Ղազինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր  Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Մի քանի ժամից Սուրբ Ծնունդ է, աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենանվիրական տոնը:
 
Լինելով Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, մենք, ցավոք, զգալիորեն նահանջել ենք քրիստոնեական արժեքներից ու մեր հավատքից:
 
Վարակվելով «հպարտության» վիրուսով մենք գործեցինք մեր առաջին մեղքը, հետո սկսեցինք հրաժարվել «սիրիր մերձավորիդ» հայտնի պատվիրանից:
 
Մեզ հարկադրեցին սիրել մեր մահն ու վախճանը տենչող իրական թշնամուն, փոխարենը ատելություն ու թշնամություն սերմանեցին մեր մերձավորների՝ բարեկամների, հարազատների, ընկերների ու հարևանների նկատմամբ:
 
Անտանելի ցավ է ականատես լինել, թե ինչպես են աչքիդ առաջ քանդվում բարեկամությունները, պառակտվում ընկերությունները, ինչպես են խռովում եղբայրերն ու քույրերը, իրարից հեռվանում հին ընկերները, հարևանները:
 
Իսպառ վերացել է միմյանց նկատմամբ երբեմնի ջերմությունը, հոգատարությունը, նեղ ու ծանր վիճակում իրար օգնության հասնելը, թև ու թիկունք լինելը:
 
Կորել է միմյանց նկատմամբ վստահությունը, հավատը, կտրվել և քայքայվել են սոցիալական բոլոր կապերը: Բոլոր ընտանեկան միջոցառումները, ընկերական հավաքները կարճ ժամանակ անց վերածվում են թեժ վիճաբանության և հանգեցնում հարաբերությունների լարվածության:
 
Այս վիճակը բնորոշ չէ մեզ՝ Հայերիս, սա օրգանական ու բնական չէ, ես կտրականապես հրաժարվում եմ հավատալ, որ ՄԵՆՔ իսկապես ատում ենք ՄԵԶ, քանի որ հավատալով դրան կկորցնեմ հավատը մեր Ազգի ու պետության ապագայի նկատմամբ:
 
Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը, փոխել մեր վերաբերմունքը հարազատների, բարեկամների, ընկերների ու հարևանների նկատմամբ, մեղանչել, ներել և ներվել կատարած սխալների համար և իրապես սիրել մեր մերձավորներին:
 
Զանգեք ձեր նեղացած ու խռոված ընկերներին, բարեկամներին, շնորհավորեք միմյանց Սուրբ Ծնունդը, ու պայմանավորվեք, որ այլևս երբեք ոչ մի քաղաքական գործիչ չի կարողանալու մտնել ձեր մեջ և ոչ մի քաղաքականություն չի պառակտելու, քայքայելու ու ավիրելու ձեր բարեկամությունն ու ընկերությունը:
 
Քաղաքական գործիչները անցողիկ են, շատ ժամանակավոր, իսկ դուք մնացող եք ձեր խնդիրների, հոգսերի, ուրախությունների ու տխրությունների հետ՝ բարեկամների ու ընկերների ջերմ ու հոգատար միջավայրում:
 
Շատ կարևոր է գիտակցել, որ մինչև մենք չհաշտվենք իրար հետ, համերաշխ ու ներդաշնակ չլինենք իրար հետ, չմիավորվենք ու չհամախմբվենք, ոչ մի հաղթանակ չենք ունենալու:
 
Իսկ ՀԱՂԹԱՆԱԿ մեզ պետք է, շատ է պետք, առանց հաղթանակ մենք ուղղակի կկորենք . . .
 
Աստված մեզ պահապան
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին