Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է «Mir-24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրություն էր մտցրել Մանգիստաու և Ալմա Աթա շրջաններում, ինչպես նաև Ալմա Աթայում և Նուր-Սուլթանում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



