Զինվորականները լքել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶինվորականները հեռացրել են շղթան եւ լքել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Ալմաթիի Հանրապետության հրապարակում անկարգությունների շուրջ 200 զինված սադրիչ, ոմանք՝ հրազենով, շրջապատված են զինվորականների կողմից, փոխհրաձգություն է սկսվել:
«Բացարձակապես բոլոր զինծառայողները հեռացել են հրապարակից... Զինվորականները ոչ մի շրջափակում չեն թողել։ Մառախուղի պատճառով հնարավոր չէ տեսնել, թե էլ ինչ է կատարվում հրապարակում»,- հայտնում է գործակալությունը Telegram-ում։
Նշվում է, որ առնվազն «երկու ջարդարար շարունակում է դրոշներ ծածանել բարիկադների վրա»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



