Ղազախստանում վառելիքի գինը կկարգավորվի պետության կողմից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՂազախստանում սահմանվել է վառելիքի բոլոր տեսակների, այդ թվում՝ ավտոմեքենաների համար նախատեսված սեղմված գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի գնի պետական կարգավորում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Այս որոշումը կգործի 180 օր։ Ընդ որում ռեգիոններում վառելիքի գները չեն կարող գերազանցել այն սահմանը, որը սահմանվել էր 2021 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Նա նաեւ ասել է, որ այդ 180 օրերի ընթացքում այնպիսի մեխանիզմ պետք է մշակվի, որը թույլ կտա խուսափել շուկայական դավադրություններից։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



