Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15.316 նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին 24 ժամում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15.316 նոր դեպք:
Սա նվազագույն ցուցանիշ է հունիսի 17-ից ի վեր։ Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10. 601.300-ի:
Այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է, հասնելով 663.806-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 22.949-ով՝ հասնելով 9.623.677-ի։
Երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 802-ով։ Համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է ընդհանուր 313.817 մարդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



