Ալմաթիի կենտրոնում սկսվել է ինտենսիվ հրաձգություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլմաթիի կենտրոնում փոխհրաձգությունը շարունակվում է, կան զոհեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ողջ գիշեր։ Փողոցներում մարդ չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետության հրապարակի անկարգությունների մասնակիցները բարիկադավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում։
Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ ահաբեկիչները տեղաշարժվում են առանց պետհամարանիշի մեքենաներով, այդ իսկ պատճառով քաղաքացիները պետք է համապատասխան փաստաթղթեր ունենան իրենց մոտ։ Իշխանությունները հիմքեր ունեն ենթադրելու, որ անկարգությունների մասնակիցները, ըստ ամենայնի, սեփական կապ են կիրառել։
Ցույցերը երկրում շարունակվում են հունվարի 2-ից։ Բողոքի ակցիայի են դուրս եկել հեղուկացված գազի արժեքից դժգոհ քաղաքացիները։ Վառելիքը թանկացել է՝ մեկ լիտրի դիմաց 60 տենգեից դառնալով 120։