Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. Արթուր Ղազինյան
ԲԼՈԳ«Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են:
Երեկ նաև պարզվեց, որ նրանք շատ անհանգիստ են ու մտահոգված:
ՉԷ, սխալ հասկացաք, նրանք մտահոգված չեն Հայաստանում օրեցօր խորացող բռնապետությամբ, հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային ու համատարած խախտումներով, բռնաճնշումներով ու իրավունքի գերակայության սկզբունքի տոտալ ոտնահարմամբ:
Նրանց համար դա նորմալ է, շատ բնական ու ընկալելի, քանի որ առաջնորդվում են «он сукин сын, но НАШ сукин сын» սկզբունքով:
Բայց երեկ պարզ դարձավ, որ իրենց «сукин сын»-ը այնքան էլ իրենցը չի, ու գործել է աններելի մեղք. Ղազախստանի բռնապետության դեմ պայքարի դուրս եկած հպարտ քաղաքացիների ընդվզումը ճնշելու համար այդ сукин сын-ը «բռնապետական» ՀԱՊԿ-ի հետ միասին զորախում է ուղարկել Ղազախստան:
Մե տխրություն, մե զայրույթ, մե հիասթափություն, մե դատապարտում: Այն աստիճանի, որ դիրիժյորի ձեռքի թեթև շարժումով ղազախ ժողովուրդը դարձավ մեզ ԲԱՐԵԿԱՄ, իսկ իրավապահների վրա կրակող, նրանց գլխատող ահաբեկիչները և խանութներ ու բանկոմատներ թալանող խուլիգանները դարձան հանուն ժողովրդավարության մեռնող տառապյալներ:
Էս ո՞վ եք դուք, ի՞նչ ծնունդ եք, որտե՞ղ են ձեզ բուծում . . .
Հ.Գ. Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. դա պետք է աներ հենց ինքը՝ փողոցային ստախոս ու կեղծարար հեղափոխականը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



