Ղազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսն ավելի քան 200 մլն դոլարի վնաս է կրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (ավելի քան 200.4 մլն ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ղազախստանի «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատը:
«Բիզնեսին հասցված վնասի ընդհանուր չափը, համաձայն նախնական հաշվարկների, կազմել է ավելի քան 88.1 մլրդ տենգե: Ալմաթիում այդ գումարը կազմել է 86.8 մլրդ տենգե (շուրջ 197.4 մլն ԱՄՆ դոլար)»,- հայտնել են պալատից:
Ղազախստանի 10 շրջաններում անկարգությունների հետևանքով տուժել է 920 բիզնես սուբյեկտ, որոնցից 856-ը՝ միայն Ալմաթիում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



