Ռումինիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը, առավոտյան ժամը 01:02-ին, Բուզեու կոմսությունում՝ Ռումինիայի արեւելյան Վրանչա սեյսմիկ գոտում: Այս մասին հայտնել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 121 կմ խորությամբ։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ռումինիան սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող երկիր է, այստեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Այս տարվա սկզբից երկրի սեյսմիկ Վրանչա գոտում գրանցվել է 3,4, 3,7 եւ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։
2021 թվականի դեկտեմբերին Ռումինիայում 2,1-4,1 մագնիտուդով 26 ցնցում է տեղի ունեցել։ Անցյալ տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով, երկրում տեղի է ունեցել մայիսի 26-ին։ Այն զգացվել է նաեւ Բուխարեստում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



