Մահացել է «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանը
ՄՇԱԿՈՒՅԹՀոլիվուդյան դերասան Սիդնի Պուատիեն, որն «Օսկարի» արժանացած առաջին սևամորթն է, մահացել է 94 տարեկանում:
Ինչպես հայտնում է BBC News-ը, դերասանի մահվան մասին լուրը հաստատել են Բահամյան կղզիների արտաքին գործերի նախարարի գրասենյակից:
Նշվում է, որ Պուատիեն նորարար դերասան էր, ինչպես նաև հարգված հումանիստ և դիվանագետ: Ակադեմիական մրցանակի դափնեկիր նա դարձել է 1963 թվականին «Դաշտի շուշաններ» ֆիլմի համար՝ արժանանալով «լավագույն դերասան» կոչմանը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նրա մասին խոսելիս ասել է, որ «Պուատիեն արժանապատվությքն ու շնորհի մարմնավորումն է և եզակի տաղանդի տեր»:
Պուատին ծնվել է Մայամիում, մեծացել Բահամյան կղզիներում գտնվող լոլիկի ագարակում, ապա 16 տարեկանում տեղափոխվել Նյու Յորք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



