Ալմաթիի որոշ բնակիչներ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել. ԶԼՄ-ներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂազախստանի ամենամեծ քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար: Այս մասին Sputnik Ղազախստանի հետ զրույցում ասել է քաղաքի էլիտար թաղամասի բնակիչներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերջինս հայտնել է, որ օդանավակայանից ոչ հեռու գտնվող իրենց տարածքում տեղի ունեցած ջարդերից հետո, դադարեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
«Կարծես կտրված լինենք քաղաքակրթությունից, տարածքում ինտերնետ, բենզին, սնունդ չկա, ընտանիքս ու հարևաններս նույնիսկ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել , բայց այն ոչ մի տեղ չկա»,- ասել է Ալմաթիի բնակիչը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



