Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարենպաստ օր է. հունվարի 10-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ. Շուտով կգա ձեր մի ինչ-որ գաղափարի իրականացման համար բարենպաստ պահը, և այսօր կարելի է ինչպես հարկն է նախապատրաստվել դրան, որպեսզի հետագայուն դրա վրա ժամանակ չվատնեք: Կարելի է հանդիպել վաղեմի դաշնակիցների հետ և պայմանավորվել համատեղ գործունեության վերսկսման մասին: Հնարավոր է, որ հին ծանոթներից նոր աշխատանքի վերաբերյալ գայթակղիչ առաջարկ ստանաք:

Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, եթե դուք չճնշեք շրջապատի մարդկանց, հակառակ դեպքում հնարավոր է, որ լուրջ դիմադրություն ստանաք:

Ցուլ. Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու համար: Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի, միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդություններ` ամենայն հավանականությամբ այն մարդու մեղքով, ում դուք չափից ավելի եք վստահել: Միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից:

Կենսական ներուժը բարձր է, դուք ձեզ լավ եք զգում, չեք կարող դժգոհել եռանդի պակասից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում նախաձեռնողականությունը:

Երկվորյակներ. Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև` ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թուլությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է:

Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի հետ: Ոմանց սպասում են հետաքրքիր ծանոթություններ, ոմանք կլսեն սիրային խոստովանություններ, իսկ ոմանք էլ`ամուսնության առաջարկություն կստանան:

Խեցգետին. Այսօր ձեր ուժեղ կողմը համոզելու ունակությունն է: Դուք ի վիճակի եք ցանկացած վեճում հաղթող դուրս գալ, անգամ եթե ձեր ընդդիմադիրները մարդիկ են, որոնք սկզբում անկոտրում համոզված էին իրենց ճշմարտացիության մեջ: Կարելի է այցելել պետական հաստատություններ, հանդիպել չինովնիկների հետ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Հաշվի առեք, որ բանակցությունների ընթացքում խիստ անցանկալի են գործնական էթիկետից շեղումները, այնպես որ մի փորձեք երկխոսությունը վարել ոչ ֆորմալ ձևով:

Այսօր դուք կարող եք լուծել խնդիրներ միայն առավելագույնս սառնասրտություն ցուցաբերելով: Իսկ էմոցիաները պահեք ռոմանտիկ ժամադրության համար և այն լավագույն ձևով կանցնի:

Առյուծ. Այսօր ձեր առջև լավ հեռանկարներ են բացվում, սակայն դուք միշտ չէ, որ նկատում եք այն հնարավորությունները, որոնցից կարելի էր առավելագույնս օգտվել: Հետևեք խորհուրդներին` իմաստուն մարդը ձեզ կհուշի, թե ինչպես է պետք գործել:

Բավական բարդ կլինի անձնական հարաբերությունների ընթացքը: Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում անգամ <ըստ դարակների> դասավորել սեփական զգացմունքներն ու ցանկությունները: Ցանկալի չէ նվերներ գնելն ու անակնկալներ անելը` դժվար թե դրանք դուր գան այն մարդուն, ում դուք ցանկանում եք ուրախացնել:

Կույս. Ընդհանուր առմամբ, բարենպաստ օր է: Կարող էր և ավելի լավ լինել, սակայն դուք նախընտրում եք առավելագույնս արդյունավետ օգտագործել այն, ինչն ավելի դյուրամատչելի է: Այսօր դուք կարող եք և նոր էջ բացել ձեր կյանքում, և այնքան էլ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, քանի որ  դուք պատրաստ եք թարմության` կյանքի բոլոր ոլորտներում:

Այսօր կարելի է հիանալի ժամանակ անցկացնել ընտանիքում, լեզու գտնել երեխաների հետ, համաձայնության գալ մի ինչ-որ կարևոր բանի շուրջ: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը վատը չէ, սակայն ոչնչով աչքի չի ընկնի:

Կշեռք. Օրը հատկապես հարմար կլինի բարդ ու հագնեցուցիչ գործերն ավարտին հասցնելու համար: Նախկինում ձեր առաջընթացին խանգարող շատ խոչընդոտներ կվերանան, ինչի հետևանքով իրենց զգացնել կտան հաջողությունները. դուք հաջող կվարեք բանակցությունները, հնարավոր կլինեն համագործակցության վերաբերյալ բավական գայթակղիչ առաջարկները, ինչպես նաև` անսպասելի ֆինանսական հուսքերը:

Էմոցիոնալ ֆոնն աստիճանաբար կկայունանա: Օրվա առաջին կեսին շրջապատի հետ լուրջ տարաձայնություններ կծագեն, իսկ այնուհետև ամեն ինչ խաղաղ կլինի, իսկ մթնոլորտն էլ`բարենպաստ:

Կարիճ. Բավական հանգիստ ու համաչափ օր է: Եթե դուք նպատակամղված եք, ապա անպայման կհասնեք այն ամենին, ինչին զգտում էիք, ճիշտ է` ոչ այնքան արագ, որքան սպասում էիք: Այսօր դուք նախանձելի համբերություն ունեք, ինչն էլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գլխավոր նախապայմանն է: Ավելացնենք, որ այդ գործըներների մեջ կհայտնվեն այնպիսի մարդիկ, ում հետ դուք նախկինում միայն երազում էիք համագործակցել:

Ներդաշնակ են զարգանում մտերիմների հետ հարաբերությունները, ընտանիքում տիրում է փոխհասկացվածություն: Ձեր խորհուրդներին հետևում են անգամ տարեցները:

Աղեղնավոր. Օրը վատ չի դասավորվի, դուք արագորեն կգտնեք ձեր եռանդի առավել արժանի կիրառման ձևը: Չափից ավելի արդյունավետ են գործնական հարաբերությունները, օգտակար են պրոֆեսիոնալ ոլորտում բոլոր շփումները: Ձեր գործնկերներն ու դաշնակիցները վերածվում են ձեր իսկական ընկերների, և դա միայն այն բանի շնորհիվ, որ դուք ժամանակին գտնում են անհրաժեշտ խոսքեր, ցույց եք տալիս, որ անտարբեր չեք շրջապատի հետաքրքրությունների հանդեպ:

Տղամարդ Աղեղնավորներին սպասում են բազմախոստում ռոմանտիկ ծանոթություններ, իսկ ահա կանանց համար անձնական հարաբերությունների առումով օրը հեռանկարային չէ: Փոխարենը վերջիններս կարող են լավ զվարճանալ մի որևէ աշխարհիկ միջոցառման այցելելիս:

Այծեղջյուր. Այսօր մանրունքների հանդեպ լուրջ վերաբերմունքն ու մանրամասների խորքային վերլուծությունը ձեզ կօգնեն զինաթափել բացասական միտումները և բարենպաստ միջավայր ստեղծել: Անգամ եթե առավոտյան ձեր տրամադրությունը հեռու լինի ցանկալիից, միևնույն է` իրավիճակը դրականորեն կփոխվի, և կեսօրին արդեն մռայլ մտքերից հետք անգամ չի մնա: Դժվար կլինի միայն կենտրոնանալը, իսկ եթե դա ձեզ հաջողվի, ապա խնդիրների առնվազն կեսը կլուծեք:

Մտերիմների հետ հարաբերություններում իրեն բացասականորեն կարող է զգացնել տալ ձեր ավելորդ մանրախնդրությունը, և կոնֆլիկտից խուսափել կօգնի իրավիճակին հումորով մոտենալու ունակությունը:

Ավելին՝ այստեղ

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan