Նյու Յորքում վերջին 30 տարում բռնկված ուժեղագույն հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հաստատել է, որ Բրոնկում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա:
«Այսօր մենք 19 հարևան ենք կորցրել: Դա մեծ ողբերգություն է: Եկեք աղոթենք նրանց համար, ում մենք կորցրել ենք, հատկապես 9 անմեղ երիտասարդ կյանքի համար, որոնք ավարտվել են այսօր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ քաղաքի իշխանությունները հրդեհն անվանել են ուժեղագույնը վերջին 30 տարում: Հրդեհը ներկա պահին մարվել է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



