Զանգվածային անկարգությունները Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ է եղել. Տոկաև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անկարգությունները Ղազախստանում պետական հեռաշրջման փորձ են եղել: Այս մասին նա ասել է ՀԱՊԿ ղկավարների առցանց գագթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է Հայաստանի գլխավորությամբ:
Տոկաևի խոսքով՝ զանգվածային անկարգությունների ալիքը Ղազախստանում բռնկվել է «միասնական հրամանով»: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ ավազակախմբերը փորձել են զենք ու զինամթերք ձեռք բերել: Վերջինս ընդգծել է, որ երկրում ուժային կառույցների 16 աշխատակից է զոհվել: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտվում է:
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն ավելի ուշ ապացույցներև կներկայացնի աշխարհին ահաբեկչական ագրեսիայի պատրաստման մասին:
Նրա խոսքով՝ սահմանադրական կարգը Ղազախստանում վերականգնվել է: Վաղը նա կներկայացնի նոր կառավարության կազմի առաջարկը: