Մասնագետները հաշվել են՝ ԱՄՆ-ում որքան Էլեկտրականություն են ծախսում Սուրբծննդյան լուսաշղթաների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացիների տներում Սուրբծննդյան տոների ընթացքում լուսավորության վրա ավելի շատ Էլեկտրականություն են ծախսում, քան առանձին երկրներ՝ ամբողջ տարվա ընթացքում: Այս եզրակացության են եկել Գլոբալ զարգացման կենտրոնի հետազոտողները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամերիկացիներից շատերը լուսաշղթաներ են կախում իրենց տների տանիքներին ու ծառերին: Տոնական լուսավորության վրա ծախսվում Է ավելի քան 6 մլրդ կիլովատ ժամ ԷլեկտրաԷներգիա՝ այնքան, որքան տարեկան ծախսում են, օրինակ, Եթովպիան, Տանզանիան կամ Սալվադորը:
Հետազոտողների խոսքով՝ իրենք կոչ չեն անում ամերիկացիներին՝ հրաժարվել Սուրբծննդյան լույսերից: Նրանք նշել են, որ հետազոտության նպատակը եղել Է միայն՝ ընդգծել ԷլեկտրաԷներգիայի սպառման մակարդակի տարբերությունը աղքատ ու հարուստ երկրների միջեւ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



