Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արձակած կրակոցները լսվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Կայքը նշում է, որ Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում և ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթև են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշեց Ասատրյանը։
Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



